Լավրով. Երեւանը սահմանազատման հանձնաժողովի վերաբերյալ նոր առաջարկներ ունի - Mediamax.am

3333 դիտում

Լավրով. Երեւանը սահմանազատման հանձնաժողովի վերաբերյալ նոր առաջարկներ ունի


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ Հայաստանը նոր առաջարկներ ունի՝ Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովի ստեղծման հետ կապված։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ ելույթ ունենալով 2021 թվականի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում, Սերգեյ Լավրովն ասել է.

 

«Երեկ եմ զրուցել հայաստանցի գործընկերոջս հետ, ով նոր առաջարկներ ուներ: Դրանք կփոխանցենք Բաքվին։ Տեսնենք, թե ինչպես կարելի է հանձնաժողովը հնարավորինս շուտ աշխատեցնել»։

 

«Հանձնաժողով ստեղծելու համար պետք է պայմանավորվել՝ ինչ պայմաններով։ Այս պայմանները ներկայում քննարկվում են։ Կան հակասություններ։ Մեր դիրքորոշումը պարզ է. պետք է նստել եւ պաշտոնապես ստեղծված հանձնաժողովի շրջանակներում լուծել բոլոր այն հարցերը, որոնք առայժմ չհամաձայնեցված են մնում»,- հավելել է Լավրովը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին