Ալիեւը նորից սպառնալիքներ է հնչեցրել - Mediamax.am

2622 դիտում

Ալիեւը նորից սպառնալիքներ է հնչեցրել


Լուսանկարը` trend.az


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ իր երկիրը «կվերացնի իր անվտանգությանը սպառնացող ցանկացած սպառնալիք, որը բխում է Հայաստանից»։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Ալիեւն ասել է.

 

«Մենք շատ ուշադիր հետեւում ենք Հայաստանում ռազմական շինարարության բոլոր փորձերին, որոնք նրանք ձեռնարկում են ինչպես սեփական ուժերով, այնպես էլ իրենց գործընկերների օգնությամբ։ Ուստի ես անկեղծ ու բաց ասել եմ, որ եթե մեր անվտանգությանը սպառնացող գոնե չնչին վտանգ տեսնենք, այդ սպառնալիքն անմիջապես կվերացվի։ Որտեղ էլ լինի, Հայաստանի տարածքի ինչ խորության վրա էլ լինի, ուղղակի կոչնչացնենք։ Սա պետք է իմանան եւ հասկանան բոլորը, եւ առաջին հերթին՝ Հայաստանի ղեկավարությունը»:

 

Ադրբեջանի նախագահն ասել է, որ շարունակելու է ձեռք բերել ժամանակակից սպառազինություններ եւ զարգացնել բանակի մարտունակությունը։ Նա նշել է, որ հատուկ նշանակության ուժերը երկրի ռազմական ներուժի բարելավման կարեւոր տարրերից է։

 

«Այս ուժերն իրենց լավագույնս դրսեւորեցին ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում։ Դրանց կատարելագործումը, ինչպես նաեւ նոր հատուկ նշանակության ջոկատների ստեղծումը անհրաժեշտություն է, որը թելադրում է իրավիճակը։ Խոսքը Հայաստանի կողմից ռեւանշի փորձերի մասին է։ Մենք չգիտենք, թե ինչ կլինի 1, 2, 5 տարի հետո»,- ասել է Ալիեւը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին