Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների հարցը քննարկում է Բաքվի հետ - Mediamax.am

4204 դիտում

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների հարցը քննարկում է Բաքվի հետ


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիան խորհրդակցում է Ադրբեջանի հետ։

«Այդ հարցը մենք քննարկել ենք Ադրբեջանի արտգործնախարարի հետ նախագահ Էրդողանի՝ Ֆիզուլի կատարած այցի ժամանակ։ Այդ ուղղություններով մենք խորհրդակցում ենք Ադրբեջանի հետ։ Միաժամանակ Հայաստանից դրական ազդակներ եկան։ Մենք, մեր հերթին, հայտարարեցինք, որ փոխադարձ գործողություններ ենք իրականացնելու Հայաստանի դրական քայլերի նկատմամբ, բայց թե ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել Ադրբեջանի հետ միասին, դա նույնպես քննարկում ենք»,- ասել է Չավուշօղլուն CNN Turk-ին տված հարցազրույցում, որը մեջբերում է Ինտերֆաքս-Ադրբեջանը։

 

Նա հավելել է, որ Ադրբեջանն առաջարկել է Հայաստանին խաղաղ պայմանագիր կնքել։

 

«Սակայն Հայաստանում դեռեւս դրական շրջադարձ չի եղել։ Սակայն բոլորը պետք է ընդունեն, եւ Հայաստանը դա արդեն ընդունում է, որ այն քայլերը, որոնք մենք անելու ենք, անելու ենք Ադրբեջանի հետ միասին»,- ասել է Մեւլութ Դավութօղլուն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին