«Իրանը թույլ չի տա սահմաններին պատերազմ հրահրող ուժեր տեղակայվեն» - Mediamax.am

1575 դիտում

«Իրանը թույլ չի տա սահմաններին պատերազմ հրահրող ուժեր տեղակայվեն»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Իրանի գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերին ասել է, որ Իրանը երբեք թույլ չի տա, որպեսզի երկրի սահմանների երկայնքով տեղակայվեն ահաբեկիչներ եւ պատերազմ հրահրող ուժեր:

ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Իրանի գլխավոր դատախազն այդ մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:

 

Մոհամադ Ջաֆար Մոնթազերին ասել է, որ Իրանը հարեւանների հետ հարաբերություններում առաջնորդվում է բարիդրացիության քաղաքականությամբ եւ

շահագրգիռ է Հայաստանի հետ կապերի զարգացմամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին