Ալիեւը «ընդհանուր առմամբ» գոհ է ռուս խաղաղապահների աշխատանքից - Mediamax.am

1400 դիտում

Ալիեւը «ընդհանուր առմամբ» գոհ է ռուս խաղաղապահների աշխատանքից


Լուսանկարը` trend.az


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «ընդհանուր առմամբ» գոհ է ռուս խաղաղապահների աշխատանքից:

«Ընդհանուր առմամբ, մենք գոհ ենք: Պատերազմն ավարտվեց մոտ մեկ տարի առաջ, այս ընթացքում իրավիճակը կայուն էր, բացառությամբ մի քանի փոքր միջադեպերի», - ասել է Ալիեւը իտալական La Repubblica-ին տված հարցազրույցում, որը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները:

 

Միաժամանակ նա նշել է, որ դեռ կան հարցեր, որոնք պետք է լուծում ստանան:

 

«Մասնավորապես, կա հարց օտարերկրացիների մասին, ովքեր պետք է թույլտվություն ստանան Ադրբեջանից՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող ադրբեջանական տարածքներ այցելելու համար», - ասել է Ալիեւը:

 

«Այդ մասին մենք տեղեկացրել ենք Ռուսաստանի իշխանություններին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը՝ որպեսզի նման փաստերին վերջ տրվի», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին