Ալիեւը «վերջին նախազգուշացումն» է արել Հայաստանին - Mediamax.am

5162 դիտում

Ալիեւը «վերջին նախազգուշացումն» է արել Հայաստանին


Լուսանկարը` trend.az


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ «ռազմական սադրանքը, որը վերջերս իրականացվել է Հայաստանի կողմից Զանգելանի ուղղությամբ, պետք է վերջինը լինի»:

«Մենք ցուցաբերել էինք զսպվածություն եւ չէինք արձագանքել այդ սադրանքին: Եթե լինի մեկ այլ նման փորձ, ապա հակառակորդը տեղում կոչնչացվի», - ասել է Ալիեւը սահմանապահների հետ հանդիպմանը, հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը:

 

Ալիեւը նշել է, որ «Հայաստանում ռեւանշիստական ուժերը կրկին մեղադրանքներ են հնչեցնում Ադրբեջանի դեմ ու տարածքային պահանջներ ներկայացնում»:

 

«Ուզում եմ ասել, որ նրանք հրաժարվեն իրենց կեղտոտ մտադրություններից, թե չէ վերջը շատ վատ կլինի: Հայրենական պատերազմի ընթացքում մենք ցույց տվեցինք, թե ով՝ ով է: Երկաթե բռունցքը ջախջախեց թշնամու գլուխը», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին