Ալիեւ. «Կգա ժամանակը, եւ մենք կվերադառնանք Երեւան» - Mediamax.am

6366 դիտում

Ալիեւ. «Կգա ժամանակը, եւ մենք կվերադառնանք Երեւան»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր հանդես է եկել մի շարք սադրիչ հայտարարություններով:

Ինչպես հայտնում  է Trend-ը, ելույթ ունենալով «Նոր հայացք Հարավային Կովկասում. Հետկոնֆլիկտային զարգացում եւ համագործակցություն» խորագրով խորհրդաժողովում, Ալիեւը, մասնավորապես, ասել է.

 

«Զանգեզուրը փոխանցվել է Հայաստանին 1920 թ, 101 տարի առաջ: Դրանից առաջ այս տարածքը մեզ էր պատկանում: Երբ ես ասում եմ Գեյչա, նրանք այժմ այն անվանում են Սեւանա լիճ: Դա ճշմարտություն է: Պարզապես նայեք 20-րդ դարի սկզբի քարտեզին: Դրա վրա Սեւան չեք տեսնի: Այնտեղ դուք կտեսնեք Գեյչան: Նույնը Երեւանի հետ է: Նրանք ոչնչացրեցին Երեւանի պատմական մասը: Ակնհայտ փաստ է, որ այստեղ ապրում էին ադրբեջանցիներ, այդ թվում` իմ նախնիները»:

 

Սակայն դա չի նշանակում, որ մենք տարածքային պահանջներ ունենք: Ես ասել էի. «Այո, մենք կվերադառնանք այնտեղ: Ես չեմ ասել, որ մենք տանկերով կվերադառնանք: Եթե վերադառնում ենք Զանգեզուրի միջանցք, եթե օգտվելու ենք այս ճանապարհից, ապա ինչու՞  չվերադառնանք Երեւան: Ժամանակը կգա, մենք կանենք դա: Ես ներկայացնում եմ իմ դիրքորոշումը», - ասել է Ալիեւը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին