Ալիեւ. «Դաշնակիցները ուզում են վերակենդանացնել Հայաստանի բանակը» - Mediamax.am

11284 դիտում

Ալիեւ. «Դաշնակիցները ուզում են վերակենդանացնել Հայաստանի բանակը»


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր ասել է, որ թույլ չի տա որեւէ վտանգ առաջանա այն քաղաքացիների համար, ովքեր վերադառնում են Ղարաբաղում Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներ:

«Մի քանի օր առաջ ես լսեցի, որ այժմ նրանց դաշնակիցները ցանկանում են վերակենդանացնել եւ արդիականացնել Հայաստանի բանակը: Ինչի՞ համար: Ո՞ւմ դեմ: Պատերազմն ավարտվել է: Եթե ինչ-որ մեկն ապրում է ռեւանշիստական տրամադրություններով, ապա բռունցք կտեսնի: Թող չփորձեն մեր համբերությունը», - մեջբերում է Ալիեւի խոսքերը ՏԱՍՍԸ-ը:

 

Միեւնույն ժամանակ, նա շեշտել է, որ Ադրբեջանը շարունակելու է ուժեղացնել իր բանակը. «Նոր պայմանագրեր են կնքվել, ձեռք են բերվում ամենաժամանակակից զենքերը»:

 

Ալիեւը նշել է նաեւ, որ ռազմական գործողությունները բարձրացրել են զինված ուժերի կատարելագործման հարցը: «Բարեփոխումները կբերեն ավելի շարժունակ եւ մարտունակ բանակի ստեղծմանը», - շեշտել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին