Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում եւ Արցախում - Mediamax.am

132420 դիտում

Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում եւ Արցախում


Լուսանկարը` ayobandung.com


Երեւան: Մեդիամաքս: Այսօր՝ տեղական ժամանակով ժամը 08:46-ին, ՀՀ ԱԻՆ-ը գրանցել է 5.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջանի տարածքում:

ՀՀ ԱԻՆ-ում նշել են, որ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:

 

Երկրաշարժը զգացվել է ԼՂՀ տարածքում, մասնավորապես՝ Ստեփանակերտ քաղաքում՝ 3-4 բալ, եւ ՀՀ տարածքում, մասնավորապես՝ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաեւ Երեւանում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին