«Գազպրոմը» սպառնում է դադարեցնել ՀՀ գազի մատակարարումը Վրաստանով - Mediamax.am

38488 դիտում

«Գազպրոմը» սպառնում է դադարեցնել ՀՀ գազի մատակարարումը Վրաստանով


Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն
Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ «Գազպրոմը» Վրաստանին վերջնագիր է ներկայացրել:

Ըստ Trend-ի, «Ռուստավի 2» հեռուստաալիքի եթերում նախարարը հայտարարել է, որ կտրականապես դեմ է «Գազպրոմի» առաջարկին, որի համաձայն՝ դեպի Հայաստան գազի տարանցման համար Վրաստանն այսուհետ պետք է հումքի փոխարեն գումարային փոխհատուցում ստանա:

 

««Գազպրոմն» առաջարկել է անցնել ֆինանսական փոխհատուցմանը: Փոխադրված ծավալի 10 տոկոսը մնում է Վրաստանում՝ մենք դա ստանում ենք որպես հումք: Երբ նրանք նման պայման դրեցին, մենք կտրականապես դեմ էինք, սակայն մեզ բացահայտ ասացին, որ Ռուսաստանը հնարավորություն ունի Հայաստանին գազ մատակարարել Իրանի միջոցով: Գուցե, առաջին տարում բարդ լինի ողջ ծավալով մատակարարումը ապահովել, սակայն հետագա տարիներին «Գազպրոմը» կարող է ստանալ այդ տեխնիկական հնարավորությունը: Մենք վերլուծեցինք, որ այսօր «Գազպրոմը» կարող է  Իրանի միջոցով Հայաստանին մատակարարել շուրջ 1 մլրդ խմ գազ, սակայն որոշ ներդրումների դեպքում նրանք կարող են լիարժեք բավարարել հայկական շուկայի պահանջարկը: Նման որոշման հետեւանքները շատ ծանր կլինեն Վրաստանի համար»,- ասել է Կախա Կալաձեն:

 

«Գազպրոմի» հետ բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի այսօր Վիեննայում, ասել է նախարարը:

 

Այս հղումով կարող եք կարդալ Մեդիամաքսի հարցազրույցը «Հասարակության հետազոտությունների հայկական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Սեւակ Սարուխանյանին հետ՝ Վրաստանի եւ «Գազպրոմի» բանակցությունների մասին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին