Հայաստանը «խաղաղություն չի ուզում», ասել է Ալիեւը - Mediamax.am

26938 դիտում

Հայաստանը «խաղաղություն չի ուզում», ասել է Ալիեւը


Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը
Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ իր դեկտեմբերյան հանդիպումը «ձեւական բնույթ էր կրում»:

Ելույթ ունենալով Ադրբեջանի կառավարության նիստին՝ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե բանակցությունների ընթացքում առաջընթացի բացակայության պատճառն այն է, որ «Հայաստանը խաղաղություն չի ուզում, ձգտում է որքան հնարավոր է պահպանել ստատուս-քվոն եւ մտադիր չէ հեռանալ գրավված տարածքներից»:

 

«Հայաստանը ժամանակ է ձգում, ցանկանում է վերածել բանակցություններն անվերջ մի գործընթացի: Իսկ մենք ցանկանում ենք կարգավորել հակամարտությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես բազմիցս հայտարարել են, որ ցանկանում են հասնել հակամարտության լուծմանը: Բնականաբար, դրանում է միջնորդների առաքելությունը: Ցավալի է, որ զավթիչի վրա համապատասխան ճնշում չի գործադրվում»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

 

«2015թ. Ադրբեջանն առավելության է հասել շփման գծում՝ թելադրելով իր կամքը, եւ այսուհետ ամրացնելու է իր մարտական ներուժը»,- ասել է Իլհամ Ալիեւը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին