Նուբար Աֆեյան. Ապագան պետք է նպատակ, ոչ թե հետեւանք լինի - Mediamax.am

exclusive
1404 դիտում

Նուբար Աֆեյան. Ապագան պետք է նպատակ, ոչ թե հետեւանք լինի


Լուսանկարը` Մեդիամաքս


Moderna ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը կարծում է, որ «Հայաստանի ապագան պետք է նպատակ լինի, այլ ոչ թե հետեւանք»:

 

Նուբար Աֆեյանը «Տնտեսական Կարմիր թել» հաղորդաշարի ընթացքում պատասխանել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանի հարցերին:

 

 

Խոսելով համաշխարհային տնտեսության վրա համավարակի ազդեցության մասին, Նուբար Աֆեյանն ասել, որ դեռ վաղ է խոսել հետեւանքների հաղթահարման մասին:

 

«Դժբախտաբար, երկար ժամանակ է պետք, որպեսզի հասկանանք, թե ուր ենք գնում: Բարեբախտաբար, դա ստեղծելու է նոր հնարավորություններ», - նկատել է նա:

 

Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսությանը, ապա, Նուբար Աֆեյանի կարծիքով, հիմնական խնդիրն այն է, որ «վերջին 20 տարին ապրել ենք առանց տեսլականի եւ հստակ ծրագրերի»:

 

«Հուսով եմ, որ շոկը կարող է մեզ արթնացնել եւ նոր մոտեցումներ առաջ բերել», - ասել է նա:

 

Նուբար Աֆեյանն ասել է, որ նման նոր մոտեցման լավ առիթ կարող է հանդիսանալ Եվրամիության կողմից Հայաստանին առաջիկա տարիներին 2.6 մլրդ եվրոյի հատկացումը:

 

«Նոր կառավարությունը կարող է աշխարհի տարբեր մասերից հրավիրելի տարբեր մասնագետների՝ հայերին եւ ոչ հայերին, որպեսզի համատեղ ուժերով մշակվեն լավագույն ծրագրերը, որ կարող են իրագործվել այդ գումարներով», - ասել է նա:

 

Զրույցի հիմնական թեմաները ներկայացված են ստորեւ.

 

00:05՝  ինչո՞ւ Moderna-ի պատվաստանյութը դեռ հասանելի չէ Հայաստանում

 

03:15՝  էմիգրանտների հաջողության գաղտնիքը

 

05:50՝  տնտեսությունը եւ COVID-19-ը, շոկերը չեն ավարտվել

 

08:08՝  Հայաստանը՝ համավարակից եւ պատերազմից հետո

 

10:12՝  ապագան պետք է դառնա նպատակ, ոչ թե հետեւանք

 

12:17՝ Հայաստանի եւ Լիտվայի համեմատականը 16 տարի առաջ եւ

այսօր

 

15:00՝ Հայաստանում կոմերցիոն գործունեություն [չ]ծավալելու պատճառները

 

20:05՝ Եվրամիության խոստացված 2,6 միլիարդ եվրոն եւ համապատասխան ծրագրերը

 

22:10՝ ինքնության ճգնաժամը եւ այն հաղթահարելու ուղիները

 

25:40՝ հուսահատությունը Սփյուռքում

 

27:06՝ «Ապագա հայկականը» շարժման նպատակները եւ դրանք կյանքի կոչելու մեխանիզմները

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին