Փաշինյանը ներկայացրել է պատերազմից չխուսափելու «ֆունդամենտալ պատճառը» - Mediamax.am

2799 դիտում

Փաշինյանը ներկայացրել է պատերազմից չխուսափելու «ֆունդամենտալ պատճառը»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մի քանի հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի եւ դրա հանրային ընկալման մասին:

«Ժողովրդավարության եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարաբերությունները լրջագույն թեմա է: Ըստ էության, ժողովրդավարության բացակայությունը Հայաստանում կամ ժողովրդավարության նկատմամբ վերաբերմունքը ծառայել է գործիք, որպեսզի մենք բոլորս չիմանանք ողջ ճշմարտությունը Ղարաբաղի հարցի մասին: Սա շատ կարեւոր նրբություն է:

 

Այն մոդելը, որ Ղարաբաղի հարցի մասին փորձագետի մակարդակով տեղյակ են մի քանի հոգի ընդամենը, դրա ամենավառ ապացույցն է, եւ ամենամեծ պրոբլեմը, որի հետ մենք բախվել ենք: Եվ այս է պատճառը, որ հիմա մենք Ղարաբաղի հարցի մասին ժողովրդավարության պայմաններում է, որ նոր տեղեկություններ ենք իմանում, հայտնի բառերի նոր իմաստներ եւ ենթատեքստեր ենք վերհանում, եւ սա շատ կարեւոր նրբություն է», -ասել է Փաշինյանը՝ պատասխանելով Ժողովրդավարության հայկական ֆորումի մասնակիցների հարցերին:

 

«Ինչո՞ւ ժողովրդավարական իշխանությունը չկարողացավ խուսափել պատերազմից: Որովհետեւ իշխանությունն առերեսվեց Ղարաբաղի հարցի հետ կապված ճշմարտության մի ծավալի, որն անմարսելի էր առաջին հերթին հրապարակից եկած իշխանության եւ էլ ավելի անմարսելի՝ հանրության համար: Սա է ֆունդամենտալ պատճառը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին