Նիկոլ Փաշինյան. Անկլավների հարցով որեւէ բան որոշված չէ - Mediamax.am

2272 դիտում

Նիկոլ Փաշինյան. Անկլավների հարցով որեւէ բան որոշված չէ


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «անկլավների թեման քաղաքական մակարդակում վաղուց է եղել, 1999 թվականի տարածքների փոխանակման փաստաթղթի մեջ անկլավների մասին հոդված կա»:

«Հիմա քաղաքական մակարդակում Մյունխենում եւ Բրյուսելում եղել է հետեւյալ խոսակցությունը. մենք փոխադարձաբար ճանաչում ենք անկլավների գոյությունը, այսինքն՝ կա Արծվաշեն, որը պատկանել է Հայաստանին եւ անկլավներ ՀՀ-ում, որ պատկանել են Ադրբեջանին:

 

Քաղաքական մակարդակում դա մենք ճանաչում ենք, սակայն իրավական մակարդակում լրացուցիչ հարցեր ունենք:

 

Երբ մենք հայտարարել ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, հարց է առաջանում, բա անկլավնե՞րը»,- ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասել է նա:

 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ խնդիրը լուծելու երկու տարբերակ կա. «Որը սահմանից այն կողմ է, մնում է այդ պետության տարածքում, որը սահմանից այս կողմ է, մնում է այս երկրի տարածքում: Որեւէ բան որոշված չէ, կան քննարկումներ, որտեղ ճկունության շատ մեծ տեղ կա»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին