Պատերազմը «նաեւ ՀՀ կառավարության փոփոխության հասնելու նպատակ ուներ» - Mediamax.am

2639 դիտում

Պատերազմը «նաեւ ՀՀ կառավարության փոփոխության հասնելու նպատակ ուներ»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ 2020 թվականի պատերազմն, «ըստ ամենայնի, նաեւ Հայաստանում կառավարության փոփոխության հասնելու նպատակ ուներ»:

«2020 թվականի նոյեմբերի 9-ին ես ստորագրեցի հրադադարի մասին եռակողմ հայտարարություն, որը պետական ինստիտուտների՝ Կառավարության եւ Ազգային ժողովի վրա հարձակման պատճառ դարձավ, որովհետեւ սանձազերծված պատերազմն, ըստ ամենայնի, նաեւ Հայաստանում Կառավարության փոփոխության հասնելու նպատակ ուներ», - ասել է Փաշինյանը Ռեյկյավիկում ընթացող Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովի ժամանակ։

 

«Բայց մենք կարողացանք երկրի ժողովրդավարությունը պահպանել: Ավելի ուշ որոշում կայացրեցինք գնալ արտահերթ ընտրությունների՝ հանրային միասնությունը վերգտնելու համար: Եվ երկու օր այն բանից հետո, երբ արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով իմ եւ Ազգային ժողովի հրաժարականն ուժի մեջ մտավ, 2021թ. մայիսի 12-ին Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի տարածք: Եթե մենք այդ դրվագում շեղվեինք ժողովրդավարությունից, պետականությունը կկորցնեինք, բայց մենք գնացինք ժողովրդավարական ճանապարհով եւ ունեցանք միջազգայնորեն ազատ եւ ժողովրդավարական ճանաչված ընտրություններ, եւ ձեւավորեցինք խաղաղության օրակարգ», - ասել է վարչապետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին