Ռուբեն Վարդանյանը չի հավատում խաղաղության համաձայնագրին - Mediamax.am

3287 դիտում

Ռուբեն Վարդանյանը չի հավատում խաղաղության համաձայնագրին


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանն ասել է, որ չի հավատում խաղաղության համաձայնագրին, «եթե այն միայն թղթի վրա է լինելու եւ չի արտացոլելու տեղում առկա իրավիճակը»:

«Ինչպես կարելի է իրական եւ երկարաժամկետ խաղաղության համաձայնագիր պատկերացնել մի իրավիճակում,  երբ մի կողմը կարծում է, որ հաղթողի իրավունքով պետք է բոլոր հնարավոր միջոցներով զիջումներ կորզել մյուս կողմից, երբ Ադրբեջանը շարունակում է խախտել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությունը, արհամարհում է միջազգային բոլոր կառույցների եւ դատարանների որոշումները: Եվ ամենակարեւորը, Արցախի մասին ոչ մի որոշում չի կարող կայացվել առանց Արցախի ժողովրդի մասնակցության, առանց հաշվի առնելու Արցախի ժողովրդի որոշումը», - ասել է Վարդանյանը արգենտինական լրատվամիջոցների հետ հարցազրույցում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին