Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ քարտուղարի հետ քննարկել է սահմանային իրավիճակը - Mediamax.am

3335 դիտում

Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ քարտուղարի հետ քննարկել է սահմանային իրավիճակը


Լուսանկարը` ԱԽ գրասենյակ


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:

ԱԽ գրասենյակից հայտնել են, որ այսօր կայացած հանդիպմանը կողմերն անդրադարձել են Ադրբեջանի նախագահի նախօրեին արված հայտարարությանը՝ նշելով, որ դա հակասում է Պրահայի եւ Սոչիի հայտարարություններին:

 

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաեւ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին