Փաշինյանն Ադրբեջանի գործողությունները ահաբեկչություն է որակել - Mediamax.am

3039 դիտում

Փաշինյանն Ադրբեջանի գործողությունները ահաբեկչություն է որակել


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ահաբեկչություն է որակել Արցախում ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողությունները:

Կառավարությունից հայտնում են, որ մարտի 6-ին ընդունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին, վարչապետն ասել է, որ գրեթե երեք ամիս շարունակ Լաչինի միջանցքի արգելափակման եւ Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ ստեղծելուն ուղղված գործողություններին զուգահեռ Ադրբեջանը շարունակում է Արցախի հայ բնակչության ահաբեկման գործողությունները՝ էթնիկ զտումներ իրականացնելու վերջնական նպատակով:

 

Փաշինյանը հավելել է, որ ստեղծված պայմաններում Լաչինի միջանցք եւ Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ գործուղելը դառնում է «կենսական անհրաժեշտություն»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին