Դավիթ Տոնոյանն ասել է, որ իշխանությունն իրեն «պատժելու» նպատակ ունի - Mediamax.am

994 դիտում

Դավիթ Տոնոյանն ասել է, որ իշխանությունն իրեն «պատժելու» նպատակ ունի


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Ինձ վերաբերող քրեական գործով՝ վերապատրաստման դասընթացներին նախագահող դատավորի մասնակցելու պատճառաբանությամբ,  երկշաբաթյա ընդմիջումից հետո. այս անգամ էլ՝  դատավորի արձակուրդի մեկնելու հիմնավորմամբ դատական նիստ է նշանակվել 2023 թվականի մարտի 28-ին :

 

Հակակոռուպցիոն դատարանի դատավորի սույն որոշումը գնահատում եմ որպես իշխանության կողմից ինձ «պատժելու» նպատակով նիստերի  արhեստական ձգձգման դրսեւորում՝ հնարավորինս երկարատեւ անազատության մեջ պահելու միջոցով,:

 

Կրկին տեղեկացնում եմ նաեւ, որ սույն «անպիտան» գործով որեւէ ցուցմունք իմ կողմից չի տրվել եւ չի էլ տրվելու եւ իմ ազատազրկումը ապօրինի է»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին