Վարդապետյանը Կոպիրկինին ասել է, որ արդարադատությունը գործելու է՝ անկախ անձերից - Mediamax.am

1122 դիտում

Վարդապետյանը Կոպիրկինին ասել է, որ արդարադատությունը գործելու է՝ անկախ անձերից


Լուսանկարը` ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը շեշտել է, որ կոռուպցիոն հանցագործություններում ներգրավված անձանց նկատմամբ արդարադատությունը գործելու է՝ անկախ անձերից:

Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ ասված է, որ Աննա Վարդապետյանը վերահաստատել է նախորդ տարեվերջին ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ուղղված կոռուպցիայի, փողերի լվացման, անդրազգային հանցագործությունների դեմ պայքարին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին