Փաշինյան. Լուծված չէ ազգ եւ ժողովուրդ հասկացությունների հարաբերությունը - Mediamax.am

1153 դիտում

Փաշինյան. Լուծված չէ ազգ եւ ժողովուրդ հասկացությունների հարաբերությունը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «մինչեւ այսօր մեր իրականության մեջ լուծված չէ ազգ եւ ժողովուրդ հասկացությունների հարաբերությունը»:

Ելույթ ունենալով Սահմանադրական դատարանի հիմնադրման 27-ամյակին նվիրված միջոցառմանը, վարչապետը, մասնավորապես, ասել է.

 

«Վերջերս մի քննարկման ժամանակ, որը վերաբերվում էր պետությանը եւ նրա մտածողությանը, առիթ ունեցանք առերեսվել, որ մինչեւ այսօր մեր իրականության մեջ լուծված չէ ազգ եւ ժողովուրդ հասկացությունների հարաբերությունը, մինչդեռ կարծում եմ, մեր Սահմանադրությունը շատ հստակ տվել է այդ տրամաբանությունը, որովհետեւ ժողովուրդը պետականաստեղծ միավորն է, պետականաստեղծ ինստիտուտն է, ազգի հատկանիշները մի փոքր այլ են, որը շատ ուղիղ կարող է նաեւ կապված չլինել պետության, պետական ինստիտուտների հետ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին