ՀԱՊԿ-ում պնդում են, որ Երեւանից վարժանքների չեղարկման ծանուցում չեն ստացել - Mediamax.am

781 դիտում

ՀԱՊԿ-ում պնդում են, որ Երեւանից վարժանքների չեղարկման ծանուցում չեն ստացել


Լուսանկարը` Photolure


Երեւան։ Մեդիամաքս։ ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովն այսօր ասել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը Երեւանից պաշտոնական ծանուցում չի ստացել Հայաստանում «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժությունների չեղարկման մասին։

«Պաշտպանության նախարարների եւ Անվտանգության քարտուղարների խորհուրդների կոմիտեի կողմից հաստատված ծրագրի համաձայն՝«Անխախտ եղբայրություն-2023» զորավարժությունները նախատեսված է իրականացնել 2023 թվականին Հայաստանի Հանրապետության տարածքում:

 

Այս տարվա ընթացքում զորավարժությունների անցկացման անհրաժեշտությունը հայկական հողում նախապես հաստատվել էր նաեւ Երեւանում: ՀԱՊԿ քարտուղարությունը պաշտոնական ծանուցում չի ստացել հայկական կողմից այդ վարժանքները չեղարկելու մասին:

 

Մենք ըմբռնումով ենք մոտենում Հայաստանի Հանրապետությունում տիրող իրավիճակին, որը կարող է թույլ չտալ այս տարի լիարժեք անցկացնել ՀԱՊԿ նախատեսվող խաղաղապահ զորավարժությունները»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասված է ՀԱՊԿ հաղորդագրությունում:

 

Հունվարի 10-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժության անցկացումն այս իրավիճակում նպատակահարմար չէ:

 

«ՀՀ պաշտպանության նախարարն արդեն գրավոր տեղեկացրել է ՀԱՊԿ Միավորված շտաբին, որ այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում Հայաստանում նման զորավարժություն անցկացնելը»,- ասել էր նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին