Փաշինյան. «Միութենական պետությանը միանալու պաշտոնական առաջարկ չի եղել» - Mediamax.am

2157 դիտում

Փաշինյան. «Միութենական պետությանը միանալու պաշտոնական առաջարկ չի եղել»


Լուսանկարը` Photolure


Երեւան։ Մեդիամաքս։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Հայաստանին Միութենական պետությանը միանալու «պաշտոնական առաջարկ չի եղել եւ չի էլ կարող լինել»:

«Սակայն իրականությունն այդքան էլ պարզ չէ, որքան թվում է: Երբեմն մենք պետք է խորը դիտարկենք հարցերի ոչ այնքան տեքստը, որքան՝ ենթատեքստը:

 

Մեզ համար Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը, պետականությունը բացարձակ արժեքներ են: Մեր պարտքն ու առաքելությունն է մեր պետության, պետականության հարատեւությունն ապահովել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Հարցին, թե ոչ պաշտոնական խողովակներով նման առաջարկ հնչե՞լ է, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «փորձագետների կողմից շարունակաբար զարգացվող խոսույթն էլ կարելի է ոչ պաշտոնական համարել, ոչ պաշտոնական շփումները եւս»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին