Բլինքենն Ալիեւին կոչ է արել «սահմանափակել սադրանքները» - Mediamax.am

5769 դիտում

Բլինքենն Ալիեւին կոչ է արել «սահմանափակել սադրանքները»


Լուսանկարը` www.usip.org


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ՝ «քննարկելու հետագա քայլերը հայ-ադրբեջանական երկկողմ խաղաղ բանակցություններում»։

«Պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ-ի աջակցությունը խաղաղ գործընթացին եւ կոչ է արել երկու կողմերին պլանավորել հետագա բանակցությունները՝ ինչպես համաձայնեցվել էր Վաշինգտոնում: Նա նախագահ Ալիեւին կոչ է արել հարգել զինադադարը, սահմանափակել սադրանքները եւ դիտարկել Հայաստանի հետ վստահության ամրապնդման միջոցները՝ խաղաղության համար հիմքեր նախապատրաստելու համար», - ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին