Փաշինյան. Համաձայն ենք աշխատել ՌԴ ներկայացրած սկզբունքների հիման վրա - Mediamax.am

3998 դիտում

Փաշինյան. Համաձայն ենք աշխատել ՌԴ ներկայացրած սկզբունքների հիման վրա


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ Հայաստանը համաձայնել է աշխատել Ռուսաստանի կողմից ներկայացված սկզբունքների եւ պարամետրերի հիման վրա:

«Հայաստանը սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել Ռուսաստանի կողմից ներկայացված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջազգային հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների եւ պարամետրերի հիման վրա: Պատրաստ ենք հաստատել դա Սոչիում»,- Թվիթերում գրել է Նիկոլ Փաշինյանը

 

«Հույս ունենք, որ Ռուսաստանը կաջակցի իր առաջարկներին», - ավելացրել է նա:

 

Հոկտեմբերի 27-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ Ռուսաստանը պաշտպանում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարը, «սակայն չի պատրաստվում Երեւանին որեւէ բան պարտադրել՝ որոշման տարբերակի ընտրությունը հայ ժողովրդի եւ ղեկավարության գործն է»։

 

«Այսպես կոչված վաշինգտոնյան տարբերակը, որքան հասկանում եմ, նախատեսում է Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում ամբողջ Ղարաբաղի նկատմամբ։ Եթե Հայաստանն այդպես է կարծում, ապա մենք կաջակցենք հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը։

 

Եթե հայ ժողովուրդը եւ Հայաստանի ղեկավարությունը կարծում են, որ Ղարաբաղն ունի իր առանձնահատկությունները, որոնք պետք է հաշվի առնվեն ապագա խաղաղության պայմանագրում, դա նույնպես հնարավոր է։

 

Բայց, իհարկե, պետք է պայմանավորվել Ադրբեջանի հետ։ Անհրաժեշտ է, որ այդ պայմանավորվածություններն ընդունելի լինեն նաեւ Ադրբեջանի համար։ Սա բարդ, ծանր հարց է։ Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, դաշնակիցը, եւ մենք, իհարկե, նկատի ունենալով Ադրբեջանի շահերը, առաջնորդվելու ենք հենց Հայաստանի առաջարկով»,- ասել էր Պուտինը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին