Փաշինյան. «Հոկտեմբերի 27-ը հարձակում էր ինքնիշխանության դեմ» - Mediamax.am

963 դիտում

Փաշինյան. «Հոկտեմբերի 27-ը հարձակում էր ինքնիշխանության դեմ»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Այսօր հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 23-րդ տարելիցն է:

Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «այդ ահաբեկչությունը հարձակում էր Հայաստանի ժողովրդի կողմից ընտրված իշխանության դեմ»:

 

«Դա հարձակում է նրա ինքնիշխանության ու անկախության, ժողովրդի կողմից ընտրված իշխանության դեմ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Կառավարության անդամները նախքան նիստի օրակարգին անցնելը մեկ րոպե լռությամբ հարգել են զոհվածների հիշատակը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին