Փաշինյան․Ալիեւը փորձում է առաջ մղել Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու գաղափարը - Mediamax.am

3895 դիտում

Փաշինյան․Ալիեւը փորձում է առաջ մղել Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու գաղափարը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում ասել է, որ «Ադրբեջանը Արեւմուտքի հետ շփումներում Հայաստանը ներկայացնում է որպես խիստ ռուսամետ երկիր եւ փորձում է առաջ մղել Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու գաղափարը՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում»։

«Ռուսաստանի հետ հաղորդակցություններում էլ Հայաստանը ներկայացնում է որպես խիստ արեւմտամետ պետություն, որը Եվրամիության, Միացյալ Նահանգների հետ ինտենսիվ հարաբերություններ ունի։ Այդպիսով՝ փորձ է անում Ռուսաստանում ստեղծել տրամադրություններ, որ գուցե իմաստ ունի Հայաստանին պատժել՝ փորձ անելով ըմբռնում ստեղծել Հայաստանի նկատմամբ իր ագրեսիվ քաղաքականության համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

«Այս, որ Հայաստանը ռազմաքաղաքական սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, փաստ է։ Այն, որ Հայաստանն ինտենսիվ շփումներ ունի արեւմտյան երկրների հետ, համագործակցում է Եվրամիության հետ, Միացյալ Նահանգների հետ ռազմավարական երկխոսություն ունի, դա էլ է փաստ, բայց այն համատեքստը, որը փորձում է ներկայացնել Ադրբեջանը, կապ չունի իրականության հետ։ Հայաստանն անկախ, ինքնիշխան պետություն է, որը հավատարիմ է իր պարտավորություններին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին