Ավետիք Չալաբյանը կրկին կկալանավորվի - Mediamax.am

1011 դիտում

Ավետիք Չալաբյանը կրկին կկալանավորվի


Լուսանկարը` Photolure


Երեւան։ Մեդիամաքս։ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը 3 ամսով կկալանավորվի:

Քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, կալանավորման որոշում է կայացրել։

 

Մինչ կհրապարակվեր դատավորի որոշումը՝ փաստաբանը միջնորդել էր վերացնել Չալաբյանի կալանքը, նաեւ առաջարկել կալանքը փոխարինել 10 միլիոն դրամ գրավով:

 

Որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ քրեական դատարանում 10-օրյա ժամկետում։

 

Ավետիք Չալաբյանն «Արմավիր» ՔԿ-ից ազատ էր արձակվել հուլիսի 27-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին