Փաշինյանն ու Ալիեւը կարող են հանդիպել առաջիկայում - Mediamax.am

4598 դիտում

Փաշինյանն ու Ալիեւը կարող են հանդիպել առաջիկայում


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն այսօր չի բացառել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները կարող են առաջիկայում հանդիպել:

«Վերջին շրջանում բավականին ակտիվ դիվանագիտական գործունեություն է իրականացվում, հանդիպումները բավականին հաճախ են ու տարբեր ձեւաչափերով:

 

Որքանով տեղյակ եմ՝ քննարկումներ կան այն մասին, որ որոշ ժամանակ անց կարող է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպում կայանա», - լրագրողների հետ զրույցում ասել է Էդուարդ Աղաջանյանը:

 

Պատասխանելով հարցերին, նա վերահաստատել է, որ Հայաստանը հրաժարվում է «Զանգեզուրի միջանցքի» մասին հարց քննարկել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին