Փաշինյան. Պետք է աշխատենք Թուրքիայի գերատեսչությունների հետ - Mediamax.am

5453 դիտում

Փաշինյան. Պետք է աշխատենք Թուրքիայի գերատեսչությունների հետ


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է՝ «շատ կարեւոր է, որ Հայաստանի գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն»:

«Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները վերջին հանդիպման արդյունքներով հասել են պայմանավորվածության, որի համաձայն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը պետք է բացել երրորդ երկրների քաղաքացիների համար եւ Թուրքիա-Հայաստան ու հակառակ ուղղությամբ փոխադրումներ իրականացնել օդային տրանսպորտով: Շատ կարեւոր է, որ մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, որովհետեւ այդ աշխատանքից է կախված քաղաքական պայմանավորվածությունների իրագործումը»,- կառավարության նիստում ասել է Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին