Արթուր Ղազինյանը վայր է դնում մանդատը - Mediamax.am

1416 դիտում

Արթուր Ղազինյանը վայր է դնում մանդատը


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն այսօր հայտնել է, որ վայր է դնում պատգամավորական մանդատը:

«Որոշել եմ վայր դնել իմ պատգամավորական մանդատը. ստեղծված իրավիճակում դա համարում եմ ամենաճիշտ ու արդարացված որոշումը: Պատճառների մասին հիմա չեմ ցանկանում խոսել. դրանք կրում են բացառապես քաղաքական ու մարտավարական բնույթ», - նշել է նա:

 

Արթուր Ղազինյանն ավելացրել է, որ «Դիմադրության» շարժումն ունի «չիրացված ահռելի ներուժ»:

 

«Այն այս պահին գոյություն ունեցող միակ հարթակն է, որ ի զորու է կանխել նոր դավաճանություններն ու զիջումները. շարժումը պետք է պահել և ուժեղացնել. որպես ՀՀ արժանապատիվ քաղաքացի շարունակելու եմ մասնակցել և բոլորին կոչ եմ անում մասնակցել շարժման կազմակերպած բողոքի ակցիաներին», -ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին