Փաշինյան. «Եթե չպատժենք քչերին, անարդար պատժի կարժանանան շատերը» - Mediamax.am

1042 դիտում

Փաշինյան. «Եթե չպատժենք քչերին, անարդար պատժի կարժանանան շատերը»


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Գլխավոր դատախազություն եւ մասնակցել Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Իր ելույթում նա նշել է, որ պատժի անխուսափելիության սկզբունքը պետության կայացման ամենակարեւոր գործոնն է:

 

«Եթե մենք ի վիճակի չլինենք պատժել քչերին, ապա անուղղակի կամ ուղղակի անարդար պատժի կարժանանան շատերը», - հավելել է Փաշինյանը:

 

Անդրադառնալով կալանքների թեմային, վարչապետն ասել է.

 

«Մեր բանտերի կիսադատարկ լինելը, անկեղծ պիտի ասեմ, համարում եմ քաղաքական շատ կարեւոր ձեռքբերում մեր կառավարության համար»:

 

Նիկոլ Փաշինյանը խոսել է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ ասելով, որ այն պետք է լինի «ամենակարեւոր միջոցը, որով պետք է գեներացնենք այն անհրաժեշտ միջոցները, որով պետք է ապահովենք մեր պետական ծախսերը, ներառյալ պետական եւ իրավապահ համակարգի սոցիալական երաշխիքների համակարգը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին