Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը հեռացվեցին ԱԺ իրենց պաշտոններից - Mediamax.am

742 դիտում

Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը հեռացվեցին ԱԺ իրենց պաշտոններից


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը եւ Վահե Հակոբյանը հեռացվեցին իրենց պաշտոններից:

Փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ փոխնախագահի պաշտոնից Իշխան Սաղաթելյանին հեռացնելուն կողմ է քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ 0։

 

Վահե Հակոբյանն էլ հեռացվել է ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Հեռացնելուն կողմ էր քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ 0:

 

Իշխան Սաղաթելյանին եւ Վահե Հակոբյանին պաշտոններից հեռացնելու ԱԺ նիստը նախաձեռնել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը:

 

Ըստ նրանց՝ Սաղաթելյանը պարբերաբար բացակայել է ԱԺ նիստերից, հրահրել է բախումներ, օգտագործել է ատելության խոսք, վիրավորել հանրության տարբեր ներկայացուցիչների, ԱԺ պատգամավորների։ Հակոբյանը ԱԺ 8-րդ գումարման առաջին օրացուցային կիսամյակի ընդհանուր 342 քվեարկությունից չի մասնակցել 194-ին. հրավիրված 25 խորհրդի նիստերից բացակայել է 20 անգամ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին