Աննա Վարդապետյանն ընտրվել է գլխավոր դատախազի պաշտոնում - Mediamax.am

1124 դիտում

Աննա Վարդապետյանն ընտրվել է գլխավոր դատախազի պաշտոնում


Լուսանկարը` Photolure


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ընտրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանին։

Աննա Վարդապետյանի օգտին փակ գաղտնի քվեարկությամբ քվեարկել է 70 պատգամավոր, դեմ քվեարկողներ չեն եղել. ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները շարունակում են բոյկոտել ԱԺ նիստերը եւ չեն մասնակցել քվեարկությանը:

 

Սեպտեմբերի 16-ին լրանում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին