Արթուր Վանեցյանը վայր է դնում պատգամավորական մանդատը - Mediamax.am

5701 դիտում

Արթուր Վանեցյանը վայր է դնում պատգամավորական մանդատը


Լուսանկարը` «Հայրենիք» կուսակցություն


Երեւան։ Մեդիամաքս։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վայր է դնում պատգամավորական մանդատը:

Նա հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է.

 

«Այսօր դիմում եմ ներկայացրել պատգամավորական մանդատս վայր դնելու վերաբերյալ։ Պատճառն ակներեւ է՝ ՀՀ քաղաքացին մեզ քվե էր տվել այս իշխանությունների կործանարար գործունեությունը կասեցնելու եւ երկիրն աղետից դուրս բերելու համար։ Սակայն այս խորհրդարանը, իմ կարծիքով, դադարել է լինել նպատակին հասնելու արդյունավետ հարթակ։

 

«Հայրենիք» կուսակցության որոշմամբ դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ մեր ձեւավորած «Պատիվ ունեմ» դաշինքը:

 

Պատգամավորական մանդատն ինձ համար երբեք ինքնանպատակ չի եղել, այն ընդամենը գործիք էր մեր երկրին ու պետականությանը ծառայելու համար: Գործիք, որն այսօր այլեւս ինձ համար կիրառելի չէ։

 

Մենք այսօր կանգնած ենք հայրենազրկման շեմին եւ սխալվելու իրավունք այլեւս չունենք։ Պայքարն այլընտրանք չունի եւ, ինչպես բազմիցս նշել եմ, այսօր հանուն հայ ժողովրդի, Հայաստանի եւ Արցախի պայքարում կուսակցական դրոշներ, բաժանարար գծեր ու կարգավիճակներ չկան։ Սա մեր համազգային պայքարն է, եւ մենք շարունակելու ենք այն մեր ժողովրդի հետ միասին»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին