Փաշինյան․ Ընդդիմությունը վրեժ է լուծում հանրությունից - Mediamax.am

3234 դիտում

Փաշինյան․ Ընդդիմությունը վրեժ է լուծում հանրությունից


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Հայաստանի ընդդիմության գործողությունների քաղաքական նշանակությունն այլեւս սպառված է»։

ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նա ասել է, որ տեղի ունեցողի հիմնական իմաստը հանրության համար առավելագույն անհարմարություններ ստեղծելն է՝ վրեժ լուծելով 2021թ․ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների համար։

 

«Հայաստանի ընդդիմությունն ավելի քան մեկ ամիս հնարավորություն է ունեցել բոլոր հնարավոր քաղաքական միջոցներով, ակցիաներով իր ասելիքն ասել հանրությանը։ Նման ակցիաների նպատակը լինում է հանրությանը գրավել պրոցեսի մեջ եւ ձեւակերպել կոնկրետ քաղաքական պահանջ։ Ակնհայտ է, որ սա տեղի չի ունեցել, այդ գործընթացները ոչ թե իշխանության, այլ այլեւս հանրության դեմ են եւ ունեն հետեւյալ տրամաբանությունը՝ «այ եթե դուք մեզ չմիացաք, ուրեմն ավելի շատ մնացեք խցանումների մեջ, ավելի շատ ձեզ համար կստեղծենք անհարմարություններ»,- ասել է նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին