Բայրամով. «Հայաստանում բողոքի ակցիաների կազմակերպիչներն ապրում են պատրանքներով» - Mediamax.am

6423 դիտում

Բայրամով. «Հայաստանում բողոքի ակցիաների կազմակերպիչներն ապրում են պատրանքներով»


Լուսանկարը` trend.az


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, որ «Հայաստանում բողոքի ցույցեր կազմակերպողներն ու ղեկավարողները պատրանքներով են ապրում»։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Բայրամովն այսօր ասել է, որ «այդ մարդիկ շուրջ 30 տարի սուտ խոստումներ էին տալիս հայ ժողովրդին՝ հասցնելով Հայաստանը անդունդի եզրին»։

 

«Բնականաբար, մենք հետեւում ենք այս գործընթացներին։ Նշեմ, որ խոսքը հանրային լայն աջակցության մասին չէ։ Նրանց հետեւող մարդկանց թիվը չի գերազանցում 6-7 հազարը։ Եվ դա եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ հայ հասարակությունը հոգնել է կեղծ խոստումներից ու պատրանքներից»,- ասել էր Բայրամովը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին