Փաշինյան. «Մենք մեր երկրի վրա թափված աղետների հեղինակը չենք» - Mediamax.am

3866 դիտում

Փաշինյան. «Մենք մեր երկրի վրա թափված աղետների հեղինակը չենք»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «մենք մեր երկրի վրա թափված աղետների հեղինակը չենք»:

Քաղաքացու օրվա առիթով արված ուղերձում նա, մասնավորապես, ասել է.

 

«2020 թվականի 44-օրյա աղետաբեր պատերազմից հետո առաջին հերթին Քաղաքացին ոչ միայն թույլ չտվեց իր պետության քաոսացումը, այլեւ ետպատերազմյան դժվարագույն ժամանակահատվածում բարձրացրեց մեր երկրի ժողովրդավարական համարումը»:

 

«Մենք անցել ենք ու անցնում ենք աննկարագրելի, երբեմն՝ ուղիղ ասենք, անտանելի դժվարություններով: Ամեն օր, ամեն ժամ, ամեն քայլափոխի մեզ փորձում են ախտահարել կասկածի ու երկմտանքի վարակով, փորձ են անում սասանել մեր հավատը մեր անցյալի ու ապագայի եւ որ առավել կարեւոր է՝ մեր առաքելության նկատմամբ:

 

Կոչ եմ անում, խնդրում եմ բոլորիդ, պահանջում եմ բոլորիցդ. մի երկմտեք, մի կասկածեք. մենք մեր երկրի վրա թափված աղետների հեղինակը չենք, մենք արժանացել ենք դաժան ճակատագրի ու սրբագույն առաքելության. առաջնորդել մեր հայրենիքը անխուսափելի եւ երկար տարիներ բոլորիս աչքի առաջ նյութված աղետների միջով եւ նրան հասցնել խաղաղ, բարեկեցիկ, երջանիկ ապագայի:

 

Ու այս ճանապարհին մեր ծնկները չեն ծալվել ու չեն ծալվելու: Հիմա առավել քան երբեւէ համոզված եմ. մենք ընթանում ենք ճիշտ ճանապարհով եւ փոթորկված օվկիանոսի մեջ հայտնված մեր նավը հասցնելու ենք խաղաղ հանգրվանի», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին