Նախարարները քննարկել են ռուսերենով դասավանդող ուսուցիչների պատրաստման հարցերը - Mediamax.am

5182 դիտում

Նախարարները քննարկել են ռուսերենով դասավանդող ուսուցիչների պատրաստման հարցերը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը եւ Ռուսաստանի գիտության եւ բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը կարեւորել են Հայաստանի դպրոցներում ռուսաց լեզու եւ ռուսերենով բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների պատրաստման ու վերապատրաստման գործընթացը:

Ապրիլի 19-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը Վալերի Ֆալկովը պատրաստակամություն է հայտնել առավելագույնս աջակցել նախաձեռնությունը՝ ցուցաբերելով կազմակերպական օժանդակություն եւ տրամադրելով ուսումնամեթոդական աջակցություն՝ ըստ առարկաների:

 

Ի պատասխան Վահրամ Դումանյանի նկատառմանն առ այն, որ Հայաստանի դպրոցներում դասավանդելու համար անհրաժեշտ է ունենալ մանկավարժի որակավորում, կարեւորվել է հատկապես նմանօրինակ համատեղ ծրագրի իրականացումը Հայաստանի մանկավարժական մասնագիտությամբ բուհերում:

 

Վալերի Ֆալկովն առաջարկել է ձեւավորել մի շարք բուհերի ռեկտորների աշխատանքային խումբ, որոնք կարող են առաջիկայում հանդիպել Հայաստանում՝ ծրագրի իրագործման քայլերը քննարկելու նպատակով: Մասնավորապես, կարեւորվել է դիմորդներին մոտիվացնելու գործընթացը՝ մանկավարժի որակավորում ստանալու եւ ռուսերենով դասավանդելու համար:

 

Ռուսաստանի գիտության եւ բարձրագույն կրթության նախարարն ասել է, որ մայիսին ռուսաստանյան կողմը կներկայացնի ծրագրային առաջարկ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ Հայաստանում եւ Ռուսաստանում իրականացնել մանկավարժական եւ առարկայական ծրագրեր ռուսերեն եւ ռուսերենով բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին