ՍԻՄ-ը Երեւանում կանցկացնի «Ո՛չ ասենք նացիզմին» երթը - Mediamax.am

4963 դիտում

ՍԻՄ-ը Երեւանում կանցկացնի «Ո՛չ ասենք նացիզմին» երթը


Լուսանկարը` armeniasputnik.am


Երեւան: Մեդիամաքս: «Սահմանադրական Իրավունք Միություն» (ՍԻՄ) կուսակցության «Իրավունք» թերթն այսօր ազդարարել է, որ մարտի 19-ին Երեւանում կայանալու է «Ո՛չ ասենք նացիզմին» երթը:

«Մարտի 19-ին, ժամը` 15:00-ին, արի՛ Շահումյանի արձանի մոտ: Երթով շարժվենք դեպի Ռուսաստանի դեսպանատան շենք եւ մեր աջակցությունը հայտնենք անկախության ու ինքնորոշման համար պայքարողներին` լինի Արցախում, Ղրիմում, թե` Դոնբասում», - ասված է հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին