Փաշինյանը մեկնաբանել է տնտեսական ռիսկերը - Mediamax.am

4164 դիտում

Փաշինյանը մեկնաբանել է տնտեսական ռիսկերը


Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում ասել է, որ վերջին երկու տարիների ընթացքում «գնաճային երկրաշարժեր» են տեղի ունենում:

«Առաջինը համավարակն էր, երկրորդը՝ աշխարհաքաղաքական զարգացումները, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, եւ այս առումով լավատեսական ոչինչ առջեւում չի սպասվում: Ակնհայտ է, որ աճելու են գյուղատնտեսական արտադրանքի գները, եւ չմշակվող հողերի մշակման շահութաբերություն կարող է գոյանալ»,- նշել է նա:

 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մյուս կողմից էլ խնդիր է առաջանալու ոռոգման ջրի հետ կապված.

 

«Ակնհայտ է, որ խնդիր ենք ունենալու սրա հետ կապված, բայց առավել ակնհայտ է, որ ավանդական գյուղատնտեսությունն ապագա եւ հեռանկար չունի»: Նա նշել է, որ պետք է առաջ շարժվել ինտենսիվ գյուղատնտեսության անցնելու հրամայականով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին