Քոչարյան. Տպավորություն ունեմ, որ իշխանությանը մարտունակ բանակ պետք չէ - Mediamax.am

3134 դիտում

Քոչարյան. Տպավորություն ունեմ, որ իշխանությանը մարտունակ բանակ պետք չէ


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր անդրադարձել է Հայաստանի անվտանգության երեք հիմնական բաղադրիչների՝ ՀՀ Զինված ուժերի, ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակին:

«Փաստ է, որ այսօր Հայաստանի Զինված ուժերը ի վիճակի չեն ինքնուրույն պաշտպանել ՀՀ սահմանները եւ անվտանգությունը: Այս մեկ տարվա ընթացքում չի արվել գրեթե ոչինչ բանակի մարտունակությունն ու սպառազինության առումով հնարավորությունները վերականգնելու ուղղությամբ: Տպավորությունն այնպիսին է, որ մարտունակ բանակ այս իշխանությանը պետք չէ»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը:

 

Խոսելով ՀԱՊԿ-ի արդյունավետության մասին, նախկին նախագահն ասել է.

 

«ՀԱՊԿ-ը լավ աշխատում է այնտեղ, որտեղ բոլորի շահերը համընկնում են, ինչպես եղավ Ղազախստանի պարագայում»:

 

Անդրադառնալով ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության հարցին, Ռոբերտ Քոչարյանն ասել է.

 

«Նախ՝ չկա այլ կառույց, որը կարող է փոխարինել ՀԱՊԿ-ին: Պետք է մնալ, համագործակցել, բայց անվտանգության տեսանկյունից հույսեր չկապել՝ բացի հայտարարություններից ոչինչ չի լինելու»:

 

Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները անվտանգության ոլորտում միակ գործող հանգամանքն է, բայց 2020 թվականի պատերազմը որոշ խնդիրներ է բացահայտել:

 

«Ռուսաստանի հետ սահմանի բացակայությունը ցույց տվեց այդ երկրի միջամտության եւ օժանդակության որոշակի սահմանափակումները: Ռուսաստանի՝ միջնորդ լինելը եւս էականորեն սահմանափակում է Մոսկվայի քայլեր ձեռնարկելու ազատությունը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին