«Հայկական խաչմերուկը» կկապի հյուսիսն ու հարավը, ասել է Փաշինյանը - Mediamax.am

3543 դիտում

«Հայկական խաչմերուկը» կկապի հյուսիսն ու հարավը, ասել է Փաշինյանը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ այսօր հայտարարվել է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթը։

Այդ փուլը կտեւի 70 օր, որից հետո որակավորված ընկերությունները կկարողանան մասնակցել շինարարության աշխատանքների մրցույթին։

 

«Վերջին շրջանի քննարկումների արդյունքում, նկատի ունեմ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման, Հյուսիս-Հարավ նախագիծը վերաձեւակերպել ենք ու դարձրել Հյուսիս-Հարավ-Արեւելք-Արեւմուտք նախագիծ։ Այդ ճանապարհի կամ եթե կարճ ասենք՝ «Հայկական խաչմերուկի» ճյուղերից մեկը կկապի հյուսիսն ու հարավը, այսինքն՝ Հայաստանից դեպի Իրան, մյուսը ճյուղը՝ Ադրբեջան-Հայաստան եւ հետագայում դեպի Նախիջեւան-Թուրքիա։ Պետք է հույս ունենալ, որ մինչեւ տարվա վերջ կունենանք շինարարական ընկերություն, որը կիրականացնի աշխատանքը։ Իհարկե, Արեւելք-Արեւմուտքի նախագծային հատվածն արված չէ, բայց քաղաքական պայմանավորվածությունների ու համաձայնությունների ձեռքբերման համատեքստում, նաեւ այդ հատվածը կիրականացնենք շատ արագ»,- ասել է նա։

 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մեկնարկել են Երասխ-Ջուլլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայկական հատվածի կառուցման տեխնիկական եւ նախագծային աշխատանքները։

 

«Հույս ունենք, որ ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկայում կարձանագրվեն որեւէ փաստաթղթի տեսքով եւ գործընթացը «դե յուրե» ամբողջ թափով կծավալվի»,- նշել է նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին