Բրյուսելի պայմանավորվածությունները պետք է փաստաթուղթ դառնան, ասել է Փաշինյանը - Mediamax.am

2158 դիտում

Բրյուսելի պայմանավորվածությունները պետք է փաստաթուղթ դառնան, ասել է Փաշինյանը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնել է, որ աշխատանքային խումբ է ձեւավորել, որն արդեն զբաղվում է Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման աշխատանքները կազմակերպելու գործով:

Նա հիշեցրել է, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վերջերս Երեւանում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի ու «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Օլեգ Բելոզյորովի քննարկել էր տեխնիկական առաջադրանքի ձեւակերպման, նախագծման ու կառուցման աշխատանքները:

 

«Բայց կա մի կարեւոր գործողություն, որը պետք է անենք: Դա Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների իրավական արձանագրումն է՝ ստորագրված փաստաթղթով: Մենք պայմանավորվել ենք, որ երկաթուղին պետք է գործի միջազգային կանոններին համապատասխան, երկրների օրենսդրության եւ սուվերենության շրջանակում, ինչը նշանակում է, որ սահմանային անցման կետերում պետք է իրականացվի հսկողություն»,- այսօր Ազգային ժողովում ասել Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին