ՀՀ նախագահի ընտրությունը կկայանա մարտին - Mediamax.am

2732 դիտում

ՀՀ նախագահի ընտրությունը կկայանա մարտին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հայտնել է, որ ՀՀ նախագահի ընտրությունը կկայանա մարտին:

Նա նշել է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին հանրապետության նախագահի թեկնածու է առաջադրել Ազգային ժողովի 65 պատգամավոր, ինչը «որոշակի վստահություն է հաղորդում, որ նա կընտրվի այս պաշտոնում»:

 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մյուս անդամները առաջադրման փաստաթուղթը չեն ստորագրել տեխնիկական-իրավական պատճառներով:

 

«Առաջադրման հարցում խմբակցության ներսում ներդաշնակություն կա, ինչը վստահություն է տալիս, որ առնվազն երկրորդ փուլում նախագահի ընտրությունը կկայանա: Հույս ունեմ, որ մինչեւ ընտրությունը Վահագն Խաչատուրյանը կկատարի նախարարի դերակատարումը լիարժեք, եւ այս ընթացքում կշարունակենք արդյունավետ կերպով աշխատել կառավարությունում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին