«Ռոսատոմը» կքննարկի ՀԱԷԿ-ի տարածքում նոր էներգաբլոկների կառուցման հնարավորությունը - Mediamax.am

4604 դիտում

«Ռոսատոմը» կքննարկի ՀԱԷԿ-ի տարածքում նոր էներգաբլոկների կառուցման հնարավորությունը


Լուսանկարը` ria.ru


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանյան «Ռոսատոմ» կորպորացիան եւ Հայաստանը համագործակցության հուշագիր են ստորագրել նոր ատոմային էներգաբլոկների կառուցման վերաբերյալ։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ փաստաթուղթը ստորագրվել է այսօր Դուբայում՝ Expo 2020 Համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում։

 

«Ռոսատոմ»-ի եւ Հայկական ատոմակայանի ղեկավարությունները պատրաստակամություն են հայտնել համագործակցել ՀԱԷԿ-ի տարածքում ռուսական արտադրության նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հնարավորությունը ուսումնասիրելու համար։

 

«Վստահ եմ, որ նոր միջուկային էներգաբլոկների կառուցման հարցում հետագա համագործակցությունը կարեւոր գործոն կլինի ոչ միայն տնտեսության զարգացման եւ Հայաստանի Հանրապետության բարգավաճման, այլեւ մեր երկրների միջեւ ամուր բարիդրացիության հարաբերությունների զարգացման համար»,- ասել է «Ռուսատոմ Օվերսիզ» ընկերության նախագահ Եվգենի Պակերմանովը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին