Արարատ Միրզոյան. «Աշխարհը համաձայն չէ Ալիեւի դիրքորոշման հետ» - Mediamax.am

2937 դիտում

Արարատ Միրզոյան. «Աշխարհը համաձայն չէ Ալիեւի դիրքորոշման հետ»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ «հրապարակային հայտարարությունները ոչ միշտ են ամբողջությամբ կամ մասնակի համընկնում փակ սենյակներում քննարկված մոտեցումների հետ»։

Այս մասին նա ասել է Ազգային Ժողովում՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությանը, թե՝ «համանախագահները չպետք է զբաղվեն ԼՂ հակամարտությամբ, քանի որ այն լուծված է, մենք լուծել ենք այս խնդիրը նրանց փոխարեն»։

 

«Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը հանդես է գալիս, մեղմ ասած, ոչ կառուցողական հայտարարություններով եւ դիրքորոշմամբ, ինչը խանգարում է բոլոր եղած խնդիրների ավելի կառուցողական մթնոլորտում քննարկմանը, ընդունելի լուծումների փնտրտուքին ու ամրապնդմանը։ Մի բան է Ադրբեջանի դիրքորոշումը, մի բան է իրականությունը, մի բան է միջազգային հանրության դիրքորոշումը։ Իրականությունն այն է, որ չնայած Ադրբեջանի՝ մեկ տարի կամ քիչ ավելի շարունակ մատուցվող դիրքորոշմանը, թե՝ ԼՂ հիմնախնդրի հարցը լուծված եւ ոչ հիմնախնդիր, ոչ ԼՂ գոյություն չունի, մենք տեսել ենք, որ աշխարհը բոլորովին դրա հետ համաձայն չէ եւ իրականությունն էլ այդպիսին չէ»,- ասել է ԱԳ նախարարը։

 

Արարատ Միրզոյանը նաեւ նշել է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան պարբերաբար հետաձգվում է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին