«Թուրքական ապրանքների ներկրման արգելքի վերացումը քաղաքական որոշում էր» - Mediamax.am

1812 դիտում

«Թուրքական ապրանքների ներկրման արգելքի վերացումը քաղաքական որոշում էր»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել է, որ կառավարությունը թուրքական ապրանքների ներկրման արգելքի վերացման համար առաջնորդվել է քաղաքական նկատառումներով:

«Որպես տնտեսության համար պատասխանատու մարմին մենք պետք է ուշի ուշով հետեւենք ու պաշտպանենք այն ընկերություններին, որոնք բացվել են վերջին մեկ տարվա ընթացքում եւ այնպես անենք, որ իրենց կայացումը չվտանգվի, նրանք շուկայից դուրս չմնան: Մենք հետեւում ենք իրավիճակին, եթե խնդիրներ ծագեն, եւ տեսնենք, որ ներդրողների բիզնեսները վտանգված են, որովհետեւ իրենց բիզնեսն այնքան չի կայացել, որ դիմանա թուրքական ապրանքների մրցակցությանը, այդ պարագայում կներդնենք որոշակի ծրագրեր ներդրողներին պաշտպանելու համար»,- ասել է նա։

 

Վահան Քերոբյաննը նշել է, որ ինքն անձամբ կողմնակից է եղել թուրքական ապրանքների ներկրման արգելքի երկարաձգմանը, «սակայն կառավարությունը, լինելով կոլեգիալ մարմին, միասնական այսպիսի որոշում է կայացրել»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին