ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է Հայաստանի տեղական ընտրությունները - Mediamax.am

1754 դիտում

ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է Հայաստանի տեղական ընտրությունները


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը բարձր է գնահատել հայ ժողովրդի մասնակցությունը հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին եւ դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:

2021թ. ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ դեսպանատան տարածած հայտարարության մեջ ասված է, որ «գնահատանքի է արժանի Հայաստանի՝ ժողովրդավարական ուղուն հետեւելու հայ ժողովրդի ցուցաբերած շարունակական նվիրվածությունը»։

 

«Ուրախ ենք արձանագրելու, որ ընտրությունները, ընդհանուր առմամբ, անցել են հանգիստ, խաղաղ մթնոլորտում եւ եղել են լավ կազմակերպված:

 

Արդյունքների բազմազանությունն ընդգծեց ընտրությունների մրցակցային բնույթը, Հայաստանի ժողովրդավարության տոկունությունը եւ տարիների ընթացքում Հայաստանի գրանցած զգալի առաջընթացը։ Մեզ նաեւ հասել են ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումների մասին հաղորդումներ։ Խրախուսում ենք իշխանություններին հետաքննել չարաշահումների վերաբերյալ մեղադրանքները։

 

Մինչ մենք աշխատում ենք կատարելագործելու մեր իսկ ժողովրդավարությունը, մենք ողջունում ենք ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական բարեփոխումների իր օրակարգին եւ ակնկալում ենք ամրապնդել մեր երկկողմ կապերը՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա»,- նշված է հայտարարության մեջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին