Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Քննչական կոմիտեից ակնկալում է «ավելի վճռական եւ ավելի հատուկ գործողություններ՝ ժողովրդի ակնկալիքները բավարարելու համար»:
Այս մասին նա ասել է կոմիտեի նորանշանակ նախագահ Արգիշտի Քյարամյանին Քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին եւ աշխատակազմին ներկայացնելու ժամանակ։
«Արտահերթ ընտրություններից հետո նոր փուլ ենք մտնում եւ այդ փուլի առանձնահատկությունը հետեւյալն է. Հայաստանի քաղաքացիները մանդատ են տվել իշխանությանը՝ ՀՀ-ում հաստատելու օրենքի եւ իրավունքի դիկտատուրա: Շարունակաբար պիտի աշխատենք նախաքննության արդյունավետությունը, տեմպերը եւ արդյունավետ ելքերն ապահովելու ուղղությամբ: Հույս ունեմ, որ պարոն Քյարամյանի ղեկավարությամբ այդ աշխատանքը կիրականացվի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Արգիշտի Քյարամյանը վստահեցրել է որ «Քննչական կոմիտեի առջեւ ծառացած յուրաքանչյուր խնդիր լուծվելու է արագ, արդյունավետ եւ օրենքի տառին համապատասխան»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: